Թբիլիսիում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 44 մարդ է հոսպիտալացվել

Թբիլիսիում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 44 մարդ հոսպիտալացվել է։ Հայտնում են Վրաստանի Առողջապահության նախարարությունից։

Հաղորդվում է, որ նրանցից 27-ը ցուցարարներ են, 16-ը՝ իրավապահներ, 1-ը՝ լրագրող։ Նրանց մի մասը լքել է բուժհաստատությունները, իսկ մի մասը մնում է կլինիկայում՝ բժիշկների հսկողության ներքո։

Share This