ՔՊ-ն իր թեկնածուին անցնելու համար խառնել է ոստիկանապետին ու քրեական հեղինակություններին

Ambionnews-ի տեղեկություններով` Շիրակի մարզի նոր ոստիկանապետին` Արսեն Ոսկանյանին հրաման է տրվել, որպեսզի իր մոտ հրավիրի Գյումրիի քրեական հեղինակություններին և պայմաններ առաջարկի։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` «օրենքով գողերից» պահանջվում է քվե բերել Կարեն Սարուխանյանին, իսկ հակառակ դեպքում կարող են վերաբացվել վաղուց մոռացված քրեական գործեր։

Մեր աղբյուրի խոսքով` ՔՊ-ն իր թեկնածուին անցնելու համար խառնել է ոստիկանապետին ու քրեական հեղինակություններին։

Հիշեցնենք, որ օրերս փոխվեց մարզի ոստիկանապետը, պաշտոնանկ արվեցին մարզի ոստիկանության բաժանմունքների պետեր։

ՔՊ-ականները հնարավոր և անհնար ձևերով լծվել են, որ ամեն գնով Կարեն Սարուխանյանին դարձնեն քաղաքապետ։
Օրերս հայտնել էինք, որ ՔՊ-ն Գյումրիում վախի մթնոլորտ է ստեղծում. «օրենքով գողի» զարմուհին լծվել է քարոզչությանը

Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ` հիմնականում այնպիսի մարդկանց են նշանակել բաժնի պետեր, ովքեր Կիրանցում, ցույցերի ժամանակ բարձր մակարդակով են կատարել իշխանությունների հրամանները։

Share This