Վանոյի հետ եւ առանց Վանոյի
Վ.Դ. Ռոլանդ,այսքան տարիներ ճանաչելով քեզ եւ Վանոյին մեր այս զրույցից ընդամենը օրեր առաջ իմացա,որ փաստորեն նույն կուրսում եք սովորել,չնայած տարիքային զգալի տարբերությանը։
Ռ.Շ. Դե, ի տարբերություն մեզ`Վանոն բանակում ծառայելուց հետո եկավ համալսարան։Բանակից վերադարձել էր ու եկել քննության։Ինքը քաղաքացիական հագուստով էր,բայց մեկն էլ կար մի տարի առաջ բանակից եկած,որը զինվորական համազգեստով էր…Դա այսպես ասած,դիդակտիկ կաշառքի մի ձեւ էր։
Վանոն մեծ է ինձնից ամբողջ 6 տարով։Սասունցիներիս մեջ օրենք է.մի օրով էլ մեկը փոքր եղավ մյուսից`մեծին պիտի լսի,դրա համար ես իրեն լսում էի,էդ կողմից ինձ միշտ խեղճացնում էր…69 թվականին ենք ծանոթացել,ընդունելության քն նության ժամանակ։Եւ ընկերացել ենք հենց այդ օրերից։
Վ.Դ. Ենթադրում եմ,որ պարտաճանաչ դասի նստողներից չէիք։
Ռ.Շ. Հա,դասի քիչ էինք նստում…բայց ասեմ,որ դիպլոմային աշխատանքից ես էլ եմ գերազանց ստացել,ինքն էլ,իսկ,օրինակ,մանավանդ այսպես ասած քաղաքական կամ ոչ մասնագիտական առարկաներից,որոնց գագաթնակետը գիտական կոմունիզմն էր,շատ էինք փախչում։
Ռոլանդ Շառոյան (Վանոյի հետ եւ առանց Վանոյի) գրքից մի քանի տող։
Վ.Դ Եթե պայմանականորեն մարդկանց բաժանենք երեք խմբի ու բնութագրենք նրանց որպես համակերպվողներ,անհնազանդներ եւ այլախոհներ, Վանոն,այսինքն կլինի երկրորդ խմբում։
Մ.Տ.Գ. Ակնհայտորեն։Ինքը անհնազանդ էր,այլախոհ չէր։Ինքը խայտառակ սիրում էր Հայաստանը Իր մեջ մի կռիվ կար,սկզբում ասացի.հողեղենի ու երկնայինի կռիվը։Երկնայինը մեջը արթնանում էր,իրեն դարձնում անհնազանդ։Բայց ոտքերը դարձյալ շուլալվում էին հողին ,հողը քաշում էր իրեն։Բայց երբեք չար չէր։Անհնազանդությունը մի բան է,չարը`այլ։Դրանք շատ տարբեր բաներ են։
Վ.Ս Ուր կտաներ կյանքը իրեն,եթե սովետական իրականությունը չփլվեր։
Մ.Տ .Գ. Մեծ գրող կլիներ։Ինքը սկզբնական շրջանում մի թեթեւ ուներ Հրանտի ազդեցությունը,մի գրողի ,որի ազդեցությունը բոլորս ենք կրել այս կամ այն չափով։Հետո աստիճանաբար ազատագրվեց…Կարող էր մեծ գրող լինել,այո։Բայց հիմա էլ երեւելի գրող է։Ճիշտ է,պետական,քաղաքական գործերը խաթարեցին գրողի ներաշխարհը,բայց դրանք,իմ կարծիքով նրան նաեւ պիտի տված լինեն մի այլ բան,որը մինչ այդ չուներ։Իսկ Ինքը այդ աշխարհը արդեն ներսից գիտեր։Ես չգիտեմ,բայց երջանիկ կլինեմ,եթե վտարանդիության շրջանում գիրք գրած լինի։Անկախ նրանից`վեպ է,վերապրումներ են,հուշեր են,ինչ ուզում է գրած լինի`դա կլինի հոյակապ գիրք։Ինքը չէր կարող կեղծ գրել։Իր տեսակն է դա։Ինքը անկեղծ պիտի գրեր։
Մերուժան֊Տեր Գուլանյան(Վանոյի հետ եւ առանց Վանոյի)գրքից մի երկու տող։
Վ.Դ Շատերի համար առ այսօր անհասկանալի է,թե ինչպե՞ս եղավ,այնուամենայնիվ,որ Վանոն նշանակվեց ՆԳ նախարար։
Ա.Բ. երբ նշանակվում էր Ն Գ նախարար,քննարկումներ եղան։Այլ թեկնածուներ էլ եղան։Ի վերջո բոլոր տարբերակները մերժվեցին,բոլոր անհեթեթ տարբերակները,մնաց Վանոյի տարբերակը։Ես հիշում եմ Լեւոն Տեր֊Պետրոսյանի հակափաստարկները։Ամենասպանիչը սա էր`ոչ մի դեպքում չի կարելի կորցնել Վանո Սիրադեղյանին։
Վ.Դ Սա ,հուսով եմ,չէր ասում հետին մտքով…
Ա.Բ. Սրանով շեշտում էր Վանո Սիրադեղյանի կարեւորությունը։Վանոն էլ ծիծաղեց`դե ,եթե էդքան լավն եմ ,նշանակի,էլի,երկիրը ձեռից գնում է,դու ինձ կորցնելու համա՞ր ես վախենում։
Վ.Դ.Բայց կյանքը ցույց տվեց,որ ՆԳ նախարար լինելով
Վանոն միայն ներքին գործերով չէ, որ զբաղվում էր,բանակ,Երեւան,մշակույթ,կրթություն։
Ա.Բ. Դե Տեր ֊Պետրոսյանը Վանոյին կարող էր դիտել իրենից էլ ավելի վեր,եւ,օրինակ,եթե անգամ Վանոն երկրորդն է ,ապա կարող է հարց ծագել,իսկ ինչո՞ւ չեղավ վարչապետ…
Աշոտ Բլեյան Վասակ Դարբի յանի (Վանոյի հետ եւ առանց Վանոյի) գրքի Հարցազրույցներից հատվածներ։
