Գիտնականները պարզել են սոխի հակաքաղցկեղային հատկությունները
Հարավամերիկյան գիտնականները սենսացիոն հայտնագործություն են կատարել. գլուխ սոխը հզոր հակաուռուցքային էֆեկտ ունի։ International Journal of Molecular Sciences պորտալում հրապարակված հետազոտության համաձայն՝ սոխի մշտական օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել ուղեղի, կաթնագեղձի, լյարդի, թոքերի եւ ստամոքսի չարորակ ուռուցքների առաջացման վտանգը։ Այդ էֆեկտն ապահովվում է հակաօքսիդանտների բարձր պարունակության շնորհիվ, որոնց մեջ կարեւոր դեր են խաղում ալիցինը, ֆլավոնոիդները եւ ծծմբաօրգանական միացությունները, տեղեկացրել է planet-today-ը։
Հետազոտողները պարզել են, որ այդ բիոակտիվ բաղադրիչները օգնում են ոչնչացնել քաղցկեղի բջիջները, կանխում են դրանց տարածումը եւ արգելակում նոր արյունատար անոթների ձեւավորումը, որոնք անհրաժեշտ են ուռուցքների աճի համար։ Հատկապես կարեւոր է, որ սոխն ակտիվացնում է իմունային համակարգը՝ օգնելով նրան ավելի արդյունավետորեն պայքարել ուռուցքաբանական հիվանդությունների դեմ։
Բացի այդ, գիտնականներն ուշադրություն են դարձրել սոխի մեջ պարունակվող ապիգենինին, որը պաշտպանում է ուղեղի բջիջները բորբոքային պրոցեսներից։ Այդ հակաօքսիդանտը ոչ միայն բարելավում է կոգնիտիվ ֆունկցիաները, այլեւ կարող է դրական ազդեցություն գործել նեյրոդեգեներատիվ հիվանդությունների բուժման վրա, ինչպիսին է Ալցհեյմերի հիվանդությունը, եւ նպաստում է քնի որակի բարելավմանը։
Առավելագույն օգուտի համար փորձագետները խորհուրդ են տալիս չհանել սոխի արտաքին շերտերը, որտեղ կենտրոնացված է օգտակար նյութերի առավել մեծ քանակությունը։ Այդ բանջարեղենը կարելի է օգտագործել ինչպես հում, այնպես էլ տարբեր կերակրատեսակների մեջ՝ ավելացնելով աղցաններին, ապուրներին եւ խավարտներին։
Հայտնագործությունն ընդգծում է սոխի ներառման կարեւորությունն ամենօրյա կերակրացանկում՝ որպես լուրջ հիվանդությունների կանխարգելման ամենահասանելի եւ արդյունավետ միջոցներից մեկը։
