Նա սուպեր հանճար է. Թրամփը գովել է Իլոն Մասկին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի վաղ առավոտյան ելույթ ունենալով իր կողմնակիցների հետ հանդիպմանը գովեստի խոսքեր է ասել գովաբանել է տեխնոլոգիական միլիարդատեր Իլոն Մասկին՝ նրան ներկայացնելով հանճարեղ մարդ։
CNN-ի փոխանցմամբ, Թրամփն իր կողմնակիցներին ասել է, որ Մասկի Starlink արբանյակային ծառայությունը օգնել է փրկել շատ կյանքեր «Հելեն» փոթորկի ժամանակ, որը հոկտեմբերին մեծ ավերածություններ էր պատճառել Միացյալ Նահանգների հարավ-արևելքում։
Թրամփն այնուհետև Մասկին ներկայացրել է հանդիսատեսին որպես հերոս։
«Նա հատուկ տղա է, նա սուպեր հանճար է: Մենք պետք է պաշտպանենք մեր հանճարներին, մենք հանճարներ շատ չունենք»,-նշել է Թրամփը։
