Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է Հայոց Ցեղասպանության
ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ արգելափակել է Սենատում շրջանառության մեջ դրված Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւը այն բանից հետո, երբ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Ես հենց նոր հանդիպեցի Էրդողանի եւ Թրամփի հետ եւ խոսեցի այն խնդիրների մասին, որոնց առաջ մենք կանգնած ենք Սիրիայում, Թուրքիայի կողմից իրականացված ներխուժման պատճառով։ Ես հույս ունեմ, որ Հայաստանն ու Թուրքիան կկարողանան միասին լուծել այս խնդիրը»,- ասել է սենատորը՝ Սենատի նիստի ժամանակ։ Նշենք, որ սենատոր Գրեմը հանդիսանում է Թրամփի ամենամոտ զինակիցներից մեկը։
