Հրազենային կրակ է բացել համակուրսեցիների վրա, կա երկու զոհ, երեք վիրավոր

Ռուսաստանի Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքում բնակ-կոմունալ տնտեսության շինարարական քոլեջի ուսանողը հրազենային կրակ է բացել համակուրսեցիների վրա։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ չորրորդ կուրսի ուսանողին վտարել են լսարանից, դասից ուշանալու պատճառով։
Նա հեռացել է, իսկ կարճ ժամանակ անց վերադարձել արդեն հրացանով ու կրակել համակուրսեցիների վրա։ Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել եւս երեքը։ Վերջում էլ ինքնասպան է եղել։ Դեպքի վայրում են իրավապահները։ Հանգամանքները ճշտվում են։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )