Ասպիրինի գործածության 7 այլընտրանքային տարբերակ, որոնք քչերին են հայտնի

Ասպիրինն ամենատարածված դեղամիջոցներից մեկն է, որը մարդիկ կիրառում են որպես ցավազրկող ու հակամակարդիչ միջոց, սակայն քչերին է հայտնի, որ այս պարզ դեղամիջոցը կարող է և շատ ավելի օգտակար լինել:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ասպիրինի գործածության 7 այլընտրանքային տարբերակ, որոնց մասին շատ քչերը գիտեն:

Գունաբացում է քրտիքի հետևանքով հագուստի վրա առաջացած բծերը

Քրտինքը կարող է հագուստի վրա թողնել դեղնավուն տհաճ բծեր, որոնցից ոչ միշտ է հաջողվում ազատվել մաքրող միջոցների օգնությամբ, սակայն ասպիրինը կօգնի գունաբացել ու ազատվել այդ բծերից: Պարզապես հարկավոր է ասպիրինի երկու դեղահաբը փշրել, լուծել կես բաժակ գոլ ջրում, այնուհետև հագուստի վնասված հատվածներն ընկղմել ստացված լուծույթի մեջ ու թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան այն կարելի է լվանալ հասարակ լվացող միջոցով:

Գունաբացում է թևատակերի մուգ մաշկը

Վերոնշյալ լուծույթը հիանալի միջոց է նաև թևատակերի մուգ մաշկը գունաբացելու համար: Պարզապես հարկավոր է քսել լուծույթը թևատակերին, թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվանալ մաշկը մաքուր ջրով:

Ամրապնդում է մազերը

Թուլացած մազերն ամրապնդելու և մազաթափությունից ազատվելու համար նույնպես կարելի է ասպիրին կիրառել: Հարկավոր է ասպիրինի ութ դեղահաբը փշրել, լուծել փոշին մի բաժակ գոլ ջրում, այնուհետև քսել խառնուրդը մազարմատներին ու մոտ 5 րոպե մեղմորեն մերսել գլխամաշկը: Այս պրոցեդուրայից հետո հարկավոր է գլուխը լվանալ հասարակ շամպունով: Բացի այդ, կարելի է նաև ասպիրինի փոշին ավելացնել շամպունին և ստացված խառնուրդն օգտագործել ամեն անգամ մազերը լվանալու համար:

Բուժում է բշտիկներն ու բորբոքումները

Այս դեղամիջոցը հիանալի միջոց է նաև բշտիկներից ու բորբոքումներից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է ասպիրինի դեղահաբը փշրել, ավելացնել մի կաթիլ ջուր, այնուհետև ստացված մածուկը քսել բշտիկին: Թողնել ասպիրինն ամբողջ գիշեր, իսկ առավոտյան լվացվել օճառով ու ջրով:

Ազատում է գլխամաշկի թեփից

Ասպիրինը ոչ միայն ամրապնդում է վարսերը, այլև ազատում է գլխամաշկի թեփից: Պարզապես հարկավոր է մի փոքր շամպունին ավելացնել ասպիրինի երկու մանրացրած դեղահաբ, լավ խառնել և օգտագործել խառնուրդը մազերն ու գլխամաշկը լվանալու համար:

Ազատում է կրունկների կոշտացած մաշկից ու կոշտուկներից

Ասպիրինը փափկեցնում է կոշտացած մաշկն ու անգամ բուժում է կոշտուկները: Պարզապես հարկավոր է ասպիրինի յոթ դեղահաբը փշրել, ավելացնել մեկ ճաշի գդալ կիտրոնի հյութ և խառնել մինչև ստացվի մածուցիկ զանգված: Քսել մածուկը կոշտուկին կամ պարզապես կոշտացած մաշկին, այնուհետև ծածկել դիմակը նախ տաք կտորով, ապա պոլիէթիլենային թաղանթով: Թողնել այն 10 րոպե, այնուհետև լվանալ մաշկն ու հեռացնել կոշտուկի փափկած մաշկը պեմզայի քարի միջոցով:

Ազատում է պիգմենտային հետքերից

Ասպիրինը կարող է հիանալի բաղադրիչ լինել նաև գունաբացող դիմակի համար: Հարկավոր է հինգ դեղահաբը փշրել ու ավելացնել երկու ճաշի գդալ յոգուրտին, այնուհետև քսել խառնուրդը դեմքին ու թողնել 20 րոպե: Լվանալ մաշկը սառը ջրով և խոնավեցնող նրբաքսուք քսել:

Share This