ահազանգում է՝ Հայաստանում ներդրողները պաշտպանված չեն՝ ամենաուղղակի իմաստով

Մինչև ՀՀ Կառավարությունը շարունակում է բոլոր հնարավոր և անհնար պատճառաբանություններով ժամանակ ձգել Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին վերջնական լուծում տալու համար, ակհնայտորեն չկարողանալով որոշում կայացնել, «Լիդիան ինթերնեյշնլը» օրերս դարձյալ մամուլի հաղորդագրություն է տարածել, նաեւ միջազգային լրատվամիջոցներում, որտեղ դարձյալ Ամուսարի շուրջ տեղի ունեցողը որակել է որպես կառավարության անգործության պայմաններում իրականացվող ապօրինություն:
Ընկերութունը ներկայացրել է Ամուլսարի ծրագրի 3-րդ եռամսյակի ֆինանսական մանրամասները, ինչից ակնհայտ է դառնում, որ ընկերությունը հայտվել է ծանր ֆինանսական վիճակում: Հաղորդագրությունն անթաքույց մեսիջներ է պարունակում բոլոր պոնտենցիալ ներդրողների համար՝ ի ցույց դնելով Ամուլսարի ծրագրի շուրջ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հնչեցրած հակասական հայտարարությունները ու պետության անգործությունը:
«Լիդիան Ինթերնեյշնլը» իր տարածած հաղորդագրության մեջ հիշեցնում է, որ նույնիսկ ի հեճուկս «Լիդիանի» օգտին դատարանի կայացրած որոշման 2018թ. հունիսի 22-ից ի վեր շարունակվում է Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակումը և նշում է, որ ՀՀ վարչապետը 2019թ. օգոստոսի 19-ից ի վեր մի քանի անգամ կոչ է արել ապաշրջափակել Ամուլսարի ծրագրի ճանապարհները՝ փաստացի արձանագրելով, որ ՀՀ վարչապետի կոչը Հայաստանում այդպես էլ մնացել է անկատար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )