Երեք բնական միջոց լյարդը տոքսիններից մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար

Օրգանիզմում մեծ քանակությամբ ճարպերի կուտակումը նպաստում է լյարդի հիվանդությունների, շաքարային դիաբետի ու սրտանոթային հիվանդությունների զարգացմանը: Սա է պատճառը, որ հարկավոր է ճիշտ սնվել և պարբերաբար մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից ու ավելորդ ճարպերից:

Լյարդն օրգանիզմում շատ կարևոր գործառույթ կատարող օրգան է, ուստի դրա մաքրությունը պահպանելն անչափ կարևոր է: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեք պարզ ու արդյունավետ բնական միջոց, որոնք կօգնեն մաքրել լյարդը, ազատվել ավելորդ քաշից ու բարելավել ինքնազգացողությունը:

Սամիթ

Այս օգտակար բույսն օգնում է բարելավել մարսողությունն ու պայքարել գազերի կուտակման դեմ: Բացի այդ, այն մաքրում է երիկամներն ու լյարդը և օգնում է ազատվել ավելորդ քաշից:

Հարկավոր է մի լիտր ջրին ավելացնել մի բուռ սամիթ, դնել կաթսան կրակին և եռացնել 1-2 րոպե: Մի փոքր թրմել, այնուհետև եփուկին ավելացնել կես կիտրոնի հյութ ու 1-2 թեյի գդալ բնական մեղր: Ստացված եփուկն անհրաժեշտ է ընդունել 10 օր, օրական 1-2 բաժակ:

Կոտեմ

Կոտեմը մանրաթելերի, վիտամինների, հանքանյութերի ու ջրի հիանալի աղբյուր է: Այն հզոր բնական միզամուղ միջոց է, որն օգնում է պայքարել հեղուկի կուտակման դեմ: Բացի այդ, այն հիանալի միջոց է օրգանիզմը մաքրելու և ճարպերը հեշտությամբ յուրացնելու համար:

Այս բույսը կարելի է ուտել հում վիճակում, ավելացնել սմուզիներին կամ խմել թեյի տեսքով: Թեյը պատրաստելու համար կարելի է պարզապես մի բուռ կոտեմն ավելցանել եռացող ջրին, վերցնել կրակից ու թողնել սառչի: Քամել թուրմն ու խմել օրական 1-2 բաժակ: Բուժման կուրսը տևում է 15 օր:

Կեֆիր

Կեֆիրն օգնում է ազատվել մարսողական խնդիրներից, վերականգնում է աղիների միկրոֆլորան ու օգնում է յուրացնել ճարպերը, ինչի շնորհիվ հիանալի հավելում է սննդակարգին:

Օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշից ազատվելու համար խորհուրդ է տրվում կեֆիրն օգտագործել նախաճաշին կամ ընթրիքին, ինչպես նաև կիրառել համեղ մրգային ու բանջարեղենային սմուզիներ պատրաստելու համար:

Share This