Գիտնականներն օդը մաքրող և սմարթֆոնի սնուցման համար էլեկտրաէներգիա արտադրող արհեստական բույս են ստեղծել
Գիտնականներն օդը մաքրող և միաժամանակ սմարթֆոնի սնուցման համար էլեկտրաէներգիա արտադրող արհեստական բույս են ստեղծել
Նյու Յորքի Բինգհեմթոնի համալսարանի հետազոտողների խումբը արհեստական տերև է ստեղծել «զվարճանքի համար»՝ կիրառելով հինգ կենսաբանական արևային մարտկոցներ և ֆոտոսինթեզ անող բակտերիաներ, այնուհետև հասկացել է, որ սարքը կարելի է օգտագործել գործնական կիրառման համար:
Հետազոտությունը վերջերս հրապարակվել է Advanced Sustainable Systems գիտական հանդեսում:
Հինգ արհեստական տերևներով փորձնական բույսը ի վիճակի է եղել միաժամանակ էլեկտրաէներգիա և թթվածին արտադրել և բնական բույսերից շատ ավելի արդյունավետորեն չեզոքացնել ածխաթթու գազը:
Արհեստական բույսն ունի նույն պահանջմունքները, ինչ բնականը. բույսը նույնքան ջրի և սննդանյութերի կարիք ունի։ Արհեստական բույսի ապագա տարբերակները կարող են ներառել տեխնիկական սպասարկումը նվազագույնի հասցնելու համար, օրինակ՝ բակտերիաների բազմաթիվ տեսակների կիրառմամբ:
