Լոնդոնում անհանգստացած են՝ Փաշինյանը դանդաղկոտ է դարձել
Այսօր հայտնի դարձավ, որ բրիտանական ամենաազդեցիկ ֆինանսական հսկաներից Barclays-ն հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ գնահատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը։ Փաստաթուղթը նախատեսված է ներքին օգտագործման համար, սակայն ինքնին վերջինիս գոյությունը եւ դրանում արտահայտված մտքերն ու գնահատականները չափազանց կարեւոր են, ու իրենց մեջ բավականին լուրջ մեսիջներ են պարունակում։ Ուշագրավ է այն, որ չնայած ասվում է, թե Հայաստանի կառավարությունը վճռականորեն առաջ է գնում բարեփոխումների ճանապարհով, սակայն նաեւ կա խորը կասկածանք, եւ արձանագրվում է, որ Փաշինյանի կառավարությունը դեռ պետք է համոզի, թե ունի արդյոք բավարար քաղաքական կամք փոխելու Հայաստանի տնտեսությունը։ Այդուհանդերձ, բրիտանական ազդեցիկ ֆինանական խումբը գտնում է, որ Փաշինյանը սկսել է դանդաղկոտություն ցուցաբերել, հատկապես՝ Ամուլսարի գործարկման եւ Ստամբուլյան կոնվեցիայի վավերացման հարցերում, ինչը մեսիջ է ուղղված պաշտոնական Երեւանին, որ այսպես ասած «թավշյա հեղափոխության» փայատերերից մեկն առնվազն անհանգստացած է պրոցեսների դանդաղումից, որոնց իրականացման համար է թերեւս աջակցել Հայաստանում իշխանափոխությանը եւ այժմ ուզում է հասկանալ, թե իր «ներդրումները» ուր են գնացել եւ ինչու «չի ստացել» այն, ինչ պետք է «ստանար»։ Ի դեպ, սրանք այն հիմնական հարցերն են, որոնք հետաքրքրում են առնվազն Արեւմուտքի այն հատվածին, որոնք կապված են անգլոսաքսոնական կապիտալի հետ։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հետ կապված միջազգային «Լիդիանի» ղեկավարությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նույնիսկ յուրատեսակ «դեդլայն» է սահմանել Փաշինյանի համար՝ մինչեւ 2021 թվական ժամկետ տալով, երբ պետք է սկսի աշխատանքները Ամուլսարում։
