Մշակութային գեղեցիկ միջոցառում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, գեղեցիկ մշակութային միջոցառում տեղի ունեցավ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ Ինչպես հայտնում է “Ամբիոնի” թղթակիցը, պարի փառատոնին մասնակցում էին մայրաքաղաքից ու մարզերից ժամանած համույթները։ Ու ինչպես ասում են, հաղթում են բոլորը, տրամաբանությամբ՝ գնահատվեցին բոլորի պարային կատարումներն ու պարգեւների արժանացան բոլորը։
