Շիրակի մարզում համաներմամբ ազատ արձակված, նախկինում 3 անգամ դատված 34-ամյա տղամարդը «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց.

Նոյեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գիշերը, ժամը 03։10-ի սահմաններում, «Գյումրի» բժշկական կենտրոնից Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «կոկորդի և ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Գյումրի քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Ռուբիկ Իգիթյանն է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինս նախկինում 3 անգամ եղել է դատապարտված և վերջին անգամ դատապարտվել է 2014 թվականին՝ 8 տարի ժամկետով։ Նա այս տարվա հունվարի 14-ին համաներմամբ ազատ էր արձակվել։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )