Աշխարհի բնակչության կեսից ավելին անվտանգ խմելու ջրի հասանելիություն չունի

Բնապահպան գիտնականների միջազգային խումբը ստեղծել է համակարգչային մոդել, որը ցույց է տվել, որ աշխարհում մարդկանց կեսից ավելին անվտանգ խմելու ջրի ազատ հասանելիություն չունի։ Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։

Մասնագետները ստեղծել են խթանման հնարավորություն բնապահպանական տվյալների եւ մոտ 65 հազար տնային տնտեսությունների (135 երկրներից) հարցումներրի արդյունքների հիման վրա։ Այնուհետեւ նրանք համեմատել են հաշվարկները ՄԱԿ Մանկական ֆոնդի (ՅՈւՆԻՍԵՖ) տեղեկատվության հետ, որպեսզի հաշվարկեն այն մարդկանց ընդհանուր թիվը, ովքեր զրկված են մաքուր ջրի ռեսուրսներից։ Պարզվել է, որ այդ թիվը կազմում է 4,4 մլրդ՝ աշխարհի 8 մլրդ բնակչության պարագայում։

Հետազոտական խումբը հայտնաբերել է, որ  անվտանգ խմելու ջրի հասանելիություն չունեցող մարդկանց մեծ մասը ապրում է Հարավային Ասիայում, Աֆրիկայի Սահարայից հարավ գտնվող երկրներում եւ Արեւելյան Ասիայում։

Գիտնականները նաեւ պարզել են, որ անվտանգ խմելու ջրի ապահովման հիմնական խոչընդոտը աղտոտող նյութերի առկայությունն է եւ ենթակառուցվածքի բացակայությունը։ Օրինակ, մոտ 650 մլն մարդ Աֆրիկայի որոշ մասերում ապրում է այնպիսի տեղերում, որտեղ չկան ջրի մատակարարման ծառայություններ։

Share This