Աշխարհի ամենատարեց ծննդկան հսկա պանդան երկվորյակներ է լույս աշխարհ բերել

Հսկայական պանդան Հոնկոնգում լույս աշխարհ է բերել իր առաջին երկվորյակ ձագերին՝ դարձնելով նրան աշխարհում առաջին անգամ ծննդաբերող ամենատարեց պանդան, հայտնում է NBC News-ը։

Ըստ թեմատիկ Ocean Park զբոսայգու՝ Ինգ Ին պանդան, որտեղ նա և իր գործընկեր Լե-Լեն ապրում են 2007 թվականից, հինգշաբթի լույս աշխարհ է բերել մեկական արու և էգ պանդաների:

Երկվորյակները ծնվել են Ինգ Ինի 19 տարեկանը լրանալուց մեկ օր առաջ, ինչը համարժեք է 57 մարդկային տարիքի:

«Այս ծնունդն իսկապես հազվադեպ է, հատկապես հաշվի առնելով, որ Ինգ Ինը գրանցված առաջին անգամ հաջողությամբ ծննդաբերող ամենատարեց հսկա պանդան է», – ասում է Ocean Park կորպորացիայի նախագահ Պաուլո Պոնգը:

Ինգ Ինը առաջինը լույս աշխարհ բերեց 122 գրամ քաշով էգ, որից ավելի քան մեկ ժամ անց ծնեց 112 գրամ քաշով արու պանդայի:

Թեմատիկ զբոսայգում հայտնել են, որ ձագերը 24-ժամյա ինտենսիվ խնամքի տակ են և հանրությանը մի քանի ամիս չեն երևա:

Share This