Ժողովրդական դեղամիջոց երիկամային քարերը մանրացնելու և օրգանիզմից դուրս բերելու համար
Միզաքարային հիվանդությունը բնորոշվում է երիկամներում ու միզուղիներում քարերի առկայությամբ, որոնք այս օրգաններում առաջանում են կալցիումի օքսալատի նստվածքի հետևանքով: Քարերը կարող են երիկամներում մնալ օրեր, ամիսներ և անգամ տարիներ շարունակ՝ չդրսևորվելով որևէ տհաճ ախտանշանով, սակայն շարժվելու դեպքում դրանք առաջացնում են սուր ցավեր մեջքի և ազդրերի հատվածում: Ավելին՝ այս հիվանդությունը դրսևորվում է ոչ միայն սուր ցավերով, այլև արյունոտ կամ պղտոր մեզով:
Ցավոտ զգացողությունները մեղմելու համար մասնագետները սովորաբար նշանակում են ցավազրկող դեղամիջոցներ, սակայն դրանք ազատում են միայն ախտանշանից, այլ ոչ թե խնդրի պատճառից: Քարերն օրգանիզմից դուրս բերելու համար հարկավոր է մեծ քանակությամբ ջուր խմել, սակայն խնդիրն այն է, որ երբեմն քարերը բավական խոշոր են լինում, ինչի հետևանքով դրանցից ազատվելու համար պահանջվում է վիրահատական միջամտությունը:
Սակայն կա նաև քարերից ազատվելու մեկ այլ եղանակ, որը ենթադրում է խոշոր քարերի մանրացում և մեծ քանակությամբ հեղուկի գործածությունը: Սովորաբար քարերը մանրացնելու համար մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն կա մի շատ ավելի հասանելի ու պարզ միջոց, որը նույնքան արդյունավետ է, սակայն շատ ավելի անվնաս:
Այս բնական դեղամիջոցը կօգնի քայքայել ու մանրացնել խոշոր քարերը, ինչի շնորհիվ դրանք հնարավոր կլինի դուրս բերել օրգանիզմից՝ խուսափելով ցավոտ զգացողություններից:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 1 բաժակ թխկու օշարակ,
- 1 բաժակ ձիթապտղի յուղ,
- 1 հատ կիտրոն (առանց կեղևազրկելու),
- 250 գրամ մաղադանոսի արմատ,
- 250 գրամ օրգանական մեղր:
Պատրաստման եղանակը.
Կիտրոնը լվանալ ու մանր կտրատել, այնուհետև լցնել կոտորակիչի մեջ ու լավ մանրացնել: Մաղադանոսի արմատը լավ մաքրել, կտրատել ու ավելացնել կիտրոնին՝ մանրացնելով մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված զանգվածին ավելացնել նաև մյուս բաղադրիչները և շարունակել խառնել մինչև ստացվի համասեռ խառնուրդ:
Օգտագործման եղանակը.
Պատրաստի դեղամիջոցը հարկավոր է լցնել ապակյա տարայի մեջ ու պահել սառնարանում: Այն հարկավոր է ընդունել օրական մեկ ճաշի գդալ առավոտյան դատարկ ստամոքսին: Բացի այդ, հարկավոր է նաև օրվա ընթացքում մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել քարերն օրգանիզմից դուրս բերելու համար:
Այս բնական միջոցը շատ արդյունավետ է, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:
