Բա ո՞վ լինի պատգամավոր, դու ե՞ս ուզում պատգամավոր դառնաս, հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա
Բյուջեն դեռ չենք քննարկել, ուղարկել են, որ ծանոթանանք, մենք տվել ենք համապատասխան փորձագետներին, մասնագետներին, մեր պատգամավորներին, որ ուսումնասիրեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով 2020 թվականի բյուջեի նախագծին:
Կծանոթանանք, երկուշաբթի օրը կքննարկենք և խորհրդարանում Ծառուկյանը ելույթ կունենա ու կետ առ կետ կասի իր մոտեցումները, իր տեսակետը, թե ինչ է պետք անել»,- ասաց նա:
Հարցին՝ տնտեսական հեղափոխությունը թա՞փ է առնում, Ծառուկյանն ասաց՝ այս տարի թափ չառավ, տեսնի նոր ծրագրով ինչ կլինի, նոր կասի:
Լրագրողը Ծառուկյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հիմա բիզնեսը տարանջատված է քաղաքականությունից, ինչին ի պատասխան Ծառուկյանն ասաց՝ իհարկե:
Լրագրողի դիտարկմանն առ այն, թե այդ դեպքում ի՞նչ գործ ունի Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, ինչո՞ւ է նա պատգամավոր, նա ասաց. «Աղջիկ ջան, ես բիզնեսմեն չեմ», ապա լրագրողին հարցրեց. «ի՞նչ ես ավարտել»:
Երբ լրագրողն ասաց, որ ավարտել է Երևանի պետական համալսարանը, Ծառուկյանը հետաքրքրվեց՝ որ ԵՊՀ-ն է ավարտել, ինչ գործ ունի որպես լրագրող: «ԵՊՀ ավարտածն ի՞նչ գործ ունի, լավ չես ավարտել, ծանոթի միջոցով ես ավարտել»,- ասաց Ծառուկյանը և հավելեց. «Ես գործարար չեմ, սեփականատեր եմ, բոլորը տվել եմ կառավարման, կարմիր դիպլոմը ծանոթի միջոցով են տվել: Ինձ ասում ես՝ ինչի՞ ես պատգամավոր, բա ո՞վ լինի պատգամավոր, դու ե՞ս ուզում պատգամավոր դառնաս, հիմա կեսից ավելին քո պես պատգամավոր ա, որ քարը քարին չի դրել
