Արհեստական բանականության հուշումները կարող են բարձրացնել գրողների ստեղծագործական պոտենցիալը. հետազոտություն
Գիտնականները պարզել են, որ արհեստական բանականույթան համակարգի գեներացրած ChatGPT-ն կարող է բարձրացնել գրողների ստեղծագործական պոտենցիալը, որոնց չի բավականացնում բնածին հոտառությունը, թեեւ ի վնաս բազմազանության։
Պրոֆեսոր Օլիվեր Հաուզերը Էքսեթերի համալսարանից ասում է, որ ստացված արդյունքները մեր առջեւ սոցիալական երկընտրանք են դնում։
«Գուցե ձեզ համար անհատապես ԱԲ օգտագործելը շահեկան է, բայց եթե բոլորն օգտագործեն ԱԲ, մենք բոլորս կկորցնենք ինքնատիպ գաղափարների բազմազանությունը,- ասել է նա։- Եվ գուցե ստեղծագործական մտահղացումների համար մեզ երբեմն հարկավոր են «վայրի» եւ անսովոր գաղափարներ»։
Գիտնականների թիմը խնդրել է 293 մարդու նշել 10 բառ, որոնք խիստ կտարբերվեին միմյանցից, ինչը թույլ է տվել նրանց գնահատել մասնակիցների բնորոշ կրեատիվությունը։ Հետո հետազոտողները պատահական կերպով բաշխել են մասնակիցներին ըստ երեք թեմաներից մեկի՝ արկածներ ջունգլիներում, բաց ծովում կամ այլ մոլորակում, եւ խնդրել են նրանց պատմվածք գրել ութ նախադասությունից, որը հարմար կլինի դեռահասների եւ երիտասարդների համար։
Այն դեպքում, երբ մասնակիցների մեկ երրորդին չեն առաջարկել ոչ մի օգնություն, մյուսները բաժանվել են նրանց, ում թույլատրվել է նախապես ChatGPT-ում գեներացնել նախնական գաղափարի երեք նախադասություններից մեկը, եւ նրանց, որոնք կարող էին խնդրել հինգ նման գաղափար։ Ընդհանուր առմամբ, 100-ից 82 մասնակից ընդունել է առաջարկը մեկ գաղափարի մասին՝ ստեղծված արհեստական բանականության օգնությամբ, այն դեպքում, երբ 98 մասնակիցներից 93-ը, որոնց առաջարկվել է հինգ նման գաղափարների հասանելիություն , օգտվել է գոնե մեկից, եւ գրեթե մեկ քառորդը խնդրել է բոլոր հինգը։ Եվս 600 մասնակից, որոնք չգիտեին այն մասին, թե օգտագործվել են արդյոք արհեստական բանականության օգնությամբ ստեղծված գաղափարները, ընթերցել են ստացված պատմությունը եւ գնահատել այն գործոնները, որոնք կապված էին նորույթ լինելու եւ օգտակարության հետ, օրինակ՝ պատմության պիտանիությունը հրապարակման համար, ինը բալանոց սանդղակով։
Science Advances ամսագրում հրապարակված արդյունքները ցույց են տալիս, որ ԱԲ հասանելիությունը բարձրացրել է այդ ցուցանիշները, ընդ որում՝ ավելի մեծ հասանելիությունը կապված էր ավելի մեծ արդյունքի հետ. այն մարդկանց մոտ, ովքեր կարող էին ընտրել հինգ գաղափարները՝ գեներացված ԱԲ-ի օգնությամբ, իրենց պատմության նորույթի ռեյթինգը միջինն ավելացել է 8,1 տոկոսով՝ այն մարդկանց համեմատ, որոնք նման հնարավորություն չունեին, այն դեպքում, երբ օգտակարության ռեյթինգը բարձրացել է միջինը 9 տոկոսով։
