44-օրյա պատերազմի մասնակիցը մի ամբողջ «զինանոց» էր թողել Արմավիրի մարզում
Shamshyan-ի հաղորդմամբ՝ հուլիսի 8-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից հերթական մի ամբողջ «արսենալն» է հայտնաբերվել քաղաքացու հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում։
Դեպքի մասին ոստիկանության Արմավիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը վարչության պետ Հրաչյա Ղազարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ պարկերում առկա են 1 հատ ինքնաձիգ, 2 հատ 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, գազային ատրճանակ, 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 1 հատ «Մաուզեր 98» տեսակի զարկանաձգանային մեխանիզմ, 1 հատ մեկփողանի գործարանային համարի որսորդական հրացան, 3 հատ երկփողանի որսորդական հրացաններ, 1 հատ օդաճնշիչ հրացան, 2 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, որից մեկը պայթուցիչով, 1 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ սվին դանակ, 6 հատ տարբեր տեսակի և տրամաչափի հրետանային մարտագլխիկներ, 7 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի պահունակ, 1 հատ գնդացիրի և 1284 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ։
