Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսներ
Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ: Նման տեղեկատվություն է իր էջում հրապարակել Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Ըստ աղբյուրի, այս նոր ավտոբուսները կնպաստեն տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը:
