Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսներ

Առաջիկայում Չինաստանից Երևան կուղևորվեն 171 նոր ավտոբուսները՝ ապահովելով ավելի հարմարավետ ու հուսալի փոխադրումներ: Նման տեղեկատվություն է իր էջում հրապարակել Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։

Ըստ աղբյուրի, այս նոր ավտոբուսները կնպաստեն  տրանսպորտային համակարգի բարելավմանը և կթեթևացնեն հանրային տրանսպորտի բեռնվածությունը:

Share This