Ռուսական բանակը մտավ Նյու Յորքի կենտրոն
ԳՈՒՌ-ի համար աշխատող DS վերլուծական ռեսուրսը թարմացրել է քարտեզը՝ հայտնելով, որ ռուսական զորքերը ներխուժել են Նյու Յորքի կենտրոն (Նովգորոդ)՝ ընդլայնելով Պետրովսկայա Գորայի հսկողության գոտին։
ՌԴ զորքերի կենտրոնական խումբը շարունակում է զարգացնել իր հաջողությունները՝ ճեղքելով Գորլովկայից Տորեցկ (Ձերժինսկ), առաջ շարժվելով Նյու Յորքում, Կիրովում (Հյուսիսում), Յուժնիում և Դրուժբայում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր ամփոփագրում հայտնում է` Տորեցկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն 14 անգամ հարձակվել է` Սեւերնի, Յուժնի եւ Նյու Յորք բնակավայրերի տարածքներում Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական կազմավորումների մեջ խրվելու նպատակով։


