ԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի առաջին մասնակիցը դարձավ Իսպանիայի ազգային հավաքականը։ Իսպանացիները կիսաեզրափակիչում 2-1 հաշվով կամային հաղթանակ տարան Ֆրանսիայի թիմի նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 9-րդ րոպեին,  ֆրանսիացիներին առաջ մղեց Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին։

Իսպանիայի հավաքականը 21-րդ րոպեին Լամին Յամալի փայլուն գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

25-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան արդեն իսպանացիները, Դանի Օլմոն դարձավ գոլի հեղինակ։

Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ի եզրափակիչում մրցելու է Նիդերլանդներ – Անգլիա դիմակայության հաղթողի դեմ։ Այդ հանդիպումը կայանալու է հուլիսի 10-ին ու Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։

 

Իսպանիա – Ֆրանսիա` 2-1 (տեսանյութ)

 

Share This