ԱՄՆ-ում գնահատել են քաղաքացիական պատերազմի հավանականությունը
Ամերիկացի հայտնի բլոգեր Ջեքսոն Հինքլն ասել է, որ իրեն չի զարմացնի ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմը հասարակության ազատական և պահպանողական հատվածների միջև, սակայն հույս ունի, որ դրանից հնարավոր կլինի խուսափել։
«Որպես Ամերիկայի քաղաքացի՝ ես պատրաստ եմ ասել, որ քաղաքացիական հակամարտությունը ցանկացած ձևով ինձ համար անընդունելի է, բայց նայելով, թե ուր է գնում մեր երկիրը, ես բնավ չեմ զարմանա, եթե տեսանելի ապագայում նման բան լինի»,― ասաց Հինքլը։
Նա նշեց, որ ամերիկյան հասարակությունն այժմ շատ պառակտված է, և այդ բաժանումը միայն լիբերալների և պահպանողականների առանցքով չէ։
«Կարելի է խոսել նաև հասարակ ժողովրդի, որի մեջ ես ինձ համարում եմ, և իշխող վերնախավերի միջև հսկայական անջրպետի մասին»,- հավելեց բլոգերը։
Նրա կարծիքով՝ ամերիկյան վերնախավը թքած ունի երկրի շահերի, խնդիրների, ապագայի, ինչպես նաև անօթևանների ու գործազուրկների արագ աճող թվի և ամբողջ երկրում ձեռնարկությունների փակման վրա։
«Նրանց հետաքրքրում են միայն Ուոլ Սթրիթի, կորպորացիաների և ռազմարդյունաբերական համալիրի հետ հարաբերությունները: Բնականաբար, նման իրավիճակում նրանց համար ձեռնտու է երկրագնդի տարբեր ծայրերում զինված հակամարտություններ հրահրել»,- ասել է Հինքլը։
«Սակայն ես իմ երկրին միայն խաղաղություն եմ մաղթում, և հուսով եմ, որ մենք կարող ենք խուսափել բացահայտ ներքին հակամարտությունից»,- եզրափակեց նա։
