«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու. ՆԳՆ

«Շիրակ» օդանավակայանում ռումբի առկայության կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ, այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«ՆԳՆ ոստիկանության ծառայողները, համագործակցելով ԱԱԾ գործընկերների հետ և ձեռնարկելով անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կեղծ ահազանգը կատարելու կասկածանքով ձերբակալել են 36-ամյա տղամարդու։

Օդանավակայանի բնականոն աշխատանքը վերականգնվել է»։

Share This