Գիյոմ Նարժոլեի այցը Գյումրի
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ հունիսի 26-ին, հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանության «Մշակույթի և համագործակցության» բաժնի ղեկավար, դեսպանի խորհրդական Գիյոմ Նարժոլեին։ Նա նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրենն է:



