Գիյոմ Նարժոլեի այցը Գյումրի

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ հունիսի 26-ին, հյուրընկալել է Ֆրանսիայի դեսպանության «Մշակույթի և համագործակցության» բաժնի ղեկավար, դեսպանի խորհրդական Գիյոմ Նարժոլեին։ Նա նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրենն է:
🔶️Համայնքի ղեկավարը ողջունել է Գիյոմ Նարժոլեի այցը Գյումրի, ներկայացրել առաջիկայում քաղաքում իրականացվելիք միջոցառումները, խոսել դրանց կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքների, համագործակցությունների և մի շարք այլ հարցերի մասին: Վարդգես Սամսոնյանը անդրադարձել է նաև Գյումրի-Քրեթեյ, Գյումրի-Մոն դը Մարսան քույր քաղաքների, համագործակցությունների, դրանց շրջանակներում մինչ այս կատարված աշխատանքների ու ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին:
🔶️Գիյոմ Նարժոլեն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել իրենց կողմից նախատեսվող ծրագրերը, առաջիկա անելիքները:
Share This