<<Հայաստանի Հանրապետություն>> օրաթերթ. Դարավոր բարեկամություն՝ փոխադարձ վստահության հենքի վրա

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է․ «Պաշտոնական երկօրյա այցով այսօր Հայաստան է ժամանում Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը։ Պաշտոնական այցը կմեկնարկի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որտեղ Հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջիններից մեկը ճանաչած՝ Հայաստանի դարավոր բարեկամ երկրի նախագահը, հարգանքի տուրք կմատուցի ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ-հունական քաղաքական, տնտեսական, ռազմական հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանի հետ: «Պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցությունը մեր միջպետական հարաբերությունների կարեւորագույն հենասյուներից է, որի հետագա խորացումն ու ամրապնդումը մեր առաջնահերթություններից են: Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների փոխայցելությունները պարբերական բնույթ են կրում, կանոնավոր ստորագրվում եւ իրականացվում են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ամենամյա ծրագրեր՝ հիմնականում կրթության եւ վերապատրաստումների, ռազմական բժշկության, ռազմարդյունաբերության, խաղաղապահ գործողությունների, վարժանքների ոլորտներում»,- նշել է ԱԳՆ պաշտոնյան»: Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )