Բուսական սնունդը կարող է պաշտպանել սրտային անբավարարությունից
Բուսական սնունդը կարող է նվազեցնել սրտային անբավարարության ռադիկալ բուժման անհրաժեշտությունը: Ամերիկացի գիտնականները ենթադրում են, որ մրգերով, բանջարեղենով, լոբազգիներով ու ձկներով հարուստ սննդակարգը նվազեցնում է սրտային անբավարարությամբ պայմանավորված հոսպիտալացման հավանականությունը 41 տոկոսով, մինչդեռ մեծ քանակությամբ չրերով ու վերամշակում անցած մսամթերով (օրինակ՝ երշիկեղեն) հարուստ սննդակարգը բարձրացնում է այդ հավանականությունը 72 տոկոսով:
Ամերիկացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունը, որի ընթացքում գիտնականները հետևել են 45 տարեկանից բարձր 16600 մարդու առողջական վիճակին, ցույց է տվել, թե որքան կարևոր է սրտային անբավարարության՝ անբուժելի, աստիճանաբար խորացող ու շատ վտանգավոր ախտաբանության կանխարգելումը:
Սրտային անբավարարությունը զարգանում է այն ժամանակ, երբ սրտամկանը դադարում է բավարար քանակությամբ արյուն ու թթվածին մատակարարել օրգաններին: Հիվանդներից շատերը մահանում են ախտորոշումից հետո հինգ տարվա ընթացքում, իսկ բուժումը միայն սիմպտոմատիկ է և վերջնական բուժում չի ապահովում: Այս դեպքում հիվանդի լիարժեք բուժման միակ հնարավորությունը սրտի փոխպատվաստումն է, սակայն վիճակագրությունը ցույց է տվել, որ հիվանդների միայն 10 տոկոսին է հաջողվում ապրել մինչև համապատասխան պրոցեդուրան:
Գոյությունն ունեն որոշակի քայլեր, որոնք օգնում են կանխարգելել սրտային անբավարարությունը: Դրանց շարքին են դասվում ծխախոտից հրաժարվելը, զարկերակային ճնշման կարգավորումն ու ճիշտ սննդակարգը:
