Ես էլ ունեմ լուսանկար Փաշինյանի հետ, հեղափոխության ժամանակ դժբախտություն եմ ունեցել նույնիսկ իրեն ողջունելու

Ես էլ ունեմ լուսանկար Փաշինյանի հետ, հեղափոխության ժամանակ դժբախտություն եմ ունեցել նույնիսկ իրեն ողջունելու, ինչի համար ցավում եմ, մեղա եմ գալիս, ներողություն եմ խնդրում և ասում եմ, որ սխալվել եմ: Իբր իմ դեմ կոմպրոմատ է, այսինքն` իրենք համաձայն են, որ վատն են, պիտի չլուսանկարվեի իրենց կողքին: Ես սխալվել եմ, ներողություն եմ խնդրում, բայց էդ բիծը կմնա իմ կենսագրության վրա միշտ: Դա բիծ է իմ կենսագրության վրա, որ ես 2018-ի ապրիլի 23-ին ողջունել եմ իրեն: Դա կմնա իմ կենսագրության բիծը և խարանը, չեմ կարող ջնջել, ինչքան ուզում է ներողություն խնդրեմ»:

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան

Share This