Հրդեհ Փոքր Մանթաշ գյուղում

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Մայիսի 27-ին` ժամը 22։46-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Մանթաշ գյուղի 6-րդ փողոցում այրվում է տուն:

ՆԳՆ փրկարար ծառայությունից ambion.news-ի-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:45-ին, մարվել՝ 00:09-ին: Այրվել է տան հյուրասենյակը՝ գույքով (մոտ 40 քմ):

Share This