COVID-19-ի նոր FLiRT շտամը տարածվելու լուրջ միտում չունի․ մասնագետ

COVID-19 շտամների նոր խումբը, որը կոչվում է FLiRT, ըստ մասնագետի, տարածվելու լուրջ  միտում չունի: Այս մասին Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջի ընթացքում նշեց ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:

Ըստ նրա՝ COVID-19-ը դարձել է «սովորական» վիրուս, այսինքն՝ գրիպի վիրուսի նման այն մշտապես փոփոխվում է, և մասնագետներն ամեն սեզոնի պատրաստվում են նոր շտամի, ինչպես նաև մշակում են համապատասխան պատվաստանյութ նոր շտամի համար:

«Կարելի է ասել, որ COVID-19-ը դարձել է այն վիրուսներից, որն ակտիվանում է աշուն-ձմեռ  ժամանակահատվածում: Այն այժմ նույնպես ունի  տարածվածություն, և   հաշվի առնելով այն փաստը, որ  սկսվել է  մարտ ամսից, այն հնարավոր է տարածվի բոլոր երկրներում, բայց պետք չէ մարդկանց մոտ խուճապ առաջացնել: Այն վերահսկվում է, ուսումնասիրվում է, և որևէ նոր փոփոխության առաջացման դեպքում մենք այն կդիտարկենք»,- նշեց  Օնիշչենկոն:

Share This