Կարող է արդյոք վիտամին С-ն պաշտպանել գրիպից ու այլ վիրուսներից

Շնչառական համակարգն ախտահարող վիրուսների տարածման շրջանում մարդիկ հաճախ փորձում են կանխել վարակումը մեծ քանակությամբ վիտամին С ընդունելով, մինչդեռ բժիշկ Սերգեյ Մալոզեմովը պնդում է, որ նման պրակտիկան անիմաստ է։

Ինչպես գրում է doctor.rambler.ru-ն, կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ ասկորբինաթթվի մեծ չափաբաժինների ընդունումը չի նվազեցնում վարակվելու հավանականությունն ու չի ազդում մարդու վերականգնման արագության վրա: Ավելին՝ մեծ չափաբաժնով վիտամին C-ի երկարաժամկետ ընդունումը ոչ միայն դրական չի անդրադառնում, այլև կարող է բացասական հետևանքներ ունենալ։

Ամենից հաճախ այս վիտամինի անվերահսկելի ընդունման հետևանքով տուժում է միզազատական համակարգը, իսկ երիկամներում քարերի առաջացման վտանգը մեծանում է։ Միակ հանգամանքը, որի դեպքում վիտամին C-ն իսկապես կարող է բարձրացնել իմունիտետը, օրգանիզմում դրա պակասն է:

Անուամենայնիվ, այս տարրի դեֆիցիտը հազվադեպ է հանդիպում, քանի որ միջին վիճակագրական ցանկացած մարդ բավարար քանակությամբ վիտամին C է ստանում մրգերից ու բանջարեղենից։ Ավելին, այս տարրի դեֆիցիտը կարող է ախտորոշել բացառապես բժիշկը համապատասխան հետազոտություններից հետո։

Share This