Տարանտինոն ասել է, թե 2019-ին նկարահանված ֆիմերից որն է ամենաշատը հավանել
Անցնող տարում նկարահանված ֆիլմերից ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին ամենից շատ դուր է եկել «Թակարդ» ֆիլմը: Այս մասին տեղեկացրել է լրագրող Պիտ Հեմմոնդը The Deadline պարբերականում հրապարակած իր հոդվածում:
Հեմմոնդն ասել է, որ Տարանտինոն իր նախասիրած ֆիլմի մասին պատմել է իր հետ հանդիպման ժամանակ։
«Տարանտինոն ասաց, որ ֆիլմը տպավորել է իրեն մաքուր ֆիլմարտադրաության տեսանկյունից»-նշել է լրագրողը: Նա նաև հռետորական հարց է հնչեցրել, թե արդյո՞ք բավական կլինի այդ գովեստը Օսկար ստանալու համար:
Հոկտեմբերին «Sony» ընկերությունը նշել է այն դերասաններին, որոնք կարող են պայքարել այս տարվա Օսկարի համար: Թեկնածուներից մեկն էլ Լեոնարդո Դի Կապրիոն է, ով խաղացել է Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուսում» ֆիլմում:
«Թակարդ» ֆիլմը պատմում է Հեյլիի անունով մի ամերիկացի աղջկա մասին, որը Ֆլորդայում փոթորիկի ժամանակ գնում է էվակուացիոն գոտի, որպեսզի փրկի իր հորը: Նրանց տունը դանդաղ սուզվում է ջրի մեջ, որտեղ վխտում են կոկորդիլոսները, իսկ օգնություն նրանք ոչ մի տեղից չեն կարող սպասել:
