Սաուդյան Արաբիայի արքայազնը «կանաչ լույս» է վառել երկրի պատմության խոշորագույն գործարքի համար

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը վերջնականապես հաստատել է երկրի խոշորագույն ընկերության՝ Saudi Aramco պետական նավթագազային հսկայի բաժնետոմսերի նախնական հրապարակային առաջարկը, այսինքն՝ հրապարակումը բորսայում (IPO):

Ինչպես տեղեկացնում է Bloomberg գործակալությունը, որոշումը կայացվել է նոյեմբերի մեկին տեղի ունեցած հանդիպման արդյունքում: Գահաժառանգ արքայազնը այս քայլին գնացել է՝ որոշելով, որ տեղի ներդրողների աջակցությունը բավական է գործարքն իրականացնելու համար: Այս որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի նոյեմբերի 3-ին:

Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը, ինչպես ենթադրվում է, կդառնա ռեկորդային խոշորագույն գործարքը պատմության մեջ: Առաջին անգամ այս մտադրության մասին սաուդյան արքայազնը հայտարարել էր 2016 թվականին, սակայն գործարքի իրականացումը հետաձգվել է մի քանի անգամ: Նշվում է, որ IPO-ի շրջանակներում կվաճառվի բաժնետոմսերի մինչև 5 տոկոսը՝ 100 մլրդ դոլարով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )