Սիրիայում ահաբեկչության հետևանքով 15 մարդ է զոհվել

Թուրք-սիրիական սահմանամերձ գոտում, սիրիական Թել-Աբյադ քաղաքի լցակայաններից մեկի մոտակայքում ականապատված ավտոմեքենա է պայթել, ինչի արդյունքում զոհվել են 15, վիրավորվել՝  30 մարդ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Վիրավորների մեծ մասը տեղափոխվել է թուրքական հիվանդանոցներ, քանի որ հնարավոր չի եղել նրանց տեղում օգնություն ցուցաբերել։

Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել քրդերին անվտանգության գոտուց դուրս բերելու մասին Ռուսաստանի և Թուրքիայի ձեռք բերած համաձայնությունից երկու շաբաթ անց: Թուրքական կողմը հայտարարել է, որ եթե պայմանավորվածություններ խախտվեն, ապա կսկսվի իրենց ռազմական գործողության երկրորդ փուլը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )