Օգտակար այլընտրանք․ ինչով փոխարինել վնասակար մայոնեզը

Մայոնեզը համարվում է ամենավնասակար սոուսներից մեկը, որի չարաշահումը կարող է դառնալ լյարդի ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրման պատճառ, մինչդեռ մարդիկ այն այնուամենայնիվ շարունակում են կիրառել տարատեսակ ուտեստներում։ Այս մթերքը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, սակայն հեպատոլոգ, գաստրոէնտերոլոգ Աննա Դենիսովան ներկայացրել է այլընտրանքային սոուս, որով կարելի է փոխարինել մայոնեզը։

Բժշկի խոսքով՝ վնասակար տրանսճարպերով, աղով ու պահածոյացնող նյութերով հարուստ այս մթերքը հատկապես հաճախ է կիրառվում աղցաններ պատրաստելիս, իսկ որոշ դեպքերում նույնիսկ համարվում է անփոխարինելի, սակայն կա մի պարզ միջոց դրա գործածությամբ պայմանավորված վնասը նվազագույնի հասցնելու համար։

«Մայոնեզը կարելի է հեշտությամբ ինքնուրույն պատրաստել՝ ձվի և ձիթայուղի հիման վրա: Որպես այլընտրանք, կարող են օգտագործվել նաև ավելի թեթև սոուսներ, ինչպիսիք են հունական յոգուրտը կամ ձիթապտղի յուղի և կիտրոնի հյութի խառնուրդ», – նշել է մասնագետը։

Նա նաև հավելել է, որ աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդությունների դեպքում հարկավոր է ոչ միայն խուսափել նման վնասակար սոուսներից, այլև նվազագույնի հասցնել ապխտած կամ կծու մթերքի գործածությունն ու առհասարակ հնարավորինս չչարաշահել սնունդը։

Share This