Օգտակար այլընտրանք․ ինչով փոխարինել քաղցրավենիքը
Քաղցրավենիքի գործածությունը նվազեցնելու համար հարկավոր է նախապատվությունը տալ սննդամթերքի այն տեսակներին, որոնք իրենց բաղադրության շնորհիվ նվազեցնում են աղանդեր ուտելու ցանկությունը։ Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։
«Մրգեր, օսլա պարունակող բանջարեղեն, հատապտուղներ ու շաքարներ, սակայն մանրաթելեր պարունակող ու առողջարար շաքարներ: Երբեմն էլ առողջ ճարպեր, մայրու ընկույզ և մի կտոր ամբողջհատիկ հաց ճարպայուղով, սակայն ոչ ավելի քան 30 գրամ», – թվել է Սոլոմատինան:
Նրա խոսքով՝ այն բանից հետո ինչ օգտակար ճարպերը յուրացվում են, օրգանիզմում էներգիա է արտադրվում, ինչի շնորհիվ քաղրավենիք ուտելու ցանկությունն այդքան էլ ուժգին չի լինում։ Բացի այդ, հիանալի այլընտրանքայի տարբերակ կարող են լինել նաև ձիթայուղով աղցանն ու հատապտուղներով կաթնաշոռը։
Սննդաբանը նաև հավելել է, որ ինսուլինակայունության դեպքում հարկավոր է սննդակարգում հնդկահավ, պանիր, ձուկ ու հատիկեղեն ներառել, քանի որ դրանք էներգիա կհաղորդեն ու չեն նպաստի արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը։
