իկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներին
2024 թվականի մայիսի սկզբին ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը N 01/23/2255-2024 գրությամբ դիմել է ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում մասնավորապես ասվում է.
«Հարգելի տիկին/պարոն. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարի 11-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված խորհրդակցության արդյունքում կազմված N Վ/06-2023 արձանագրության 4-րդ կետի 3-րդ մասը` «…ուսումնական հաստատություններում հաշվապահական հաշվառման գործընթացն արտապատվիրակելու հարցը…»` ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցների` հանրային հատվածի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման հայտի օրինակելի ձևը, և նշված ծառայությունների գնման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կենտրոնացված կարգով իրականացնելու համար խնդրում ենք 10-օրյա ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել կազմակերպությունների` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գնման հայտերը:![]()
