ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը

ԵՊՀ-ի ուսանողները անհնազանդության ակցիան սկսել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետից:

ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

Ուսանողների շարքում է նաև Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:

Իրավագիտության ֆակուլտետի դեկանը դասադուլի մասնակիցներին ասել է, որ Իրավագիտության ֆակուլտետը դասի չէ և ֆակուլտետում դաս չկա:

Ուսանողները շրջում են ֆակուլտետներում եւ դասադուլի կոչեր հնչեցնում:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում խոսելով անելիքների մասին՝ Բագրատ Սրբազանը բոլոր ուսանողներին հորդորեց այսօրվանից դասադուլ սկսել։

Share This