Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով
Սերենա Ուիլյամսը կիսվել է սեքսուալ ֆոտոշարքով։ Թենիսի 42-ամյա աստղը երկրորդ երեխային ծննդաբերելուց ինը ամիս անց սպիտակ լողազգեստով ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը։
«Ջրային աերոբիկան հիանալի միջոց է ձեր մարզմանը բազմազանություն հաղորդելու համար: Պատրաստվեք ամառային «կրակոտ» մարմնին. ահա՝ իմը»,-լուսանկարը վերնագրել է նա։

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանի կինը խոստովանել էր, որ իրեն դուր է գալիս, որ ծննդաբերությունից հետո իր մարմինը կատարյալ չէ։ «Ինձ դուր է գալիս, որ ինձանից կաթի հոտ է գալիս: Ինձ դուր է գալիս բացահայտել իմ մարմնի նոր տարբերակը»:


Նշենք, որ անցյալ տարվա օգոստոսին Ալեքսիսն ու Սերենան երկրորդ անգամ ծնող դարձան։ Զույգն ունի նաեւ դուստր՝ Օլիմպիան։
