Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով

Սերենա Ուիլյամսը կիսվել է սեքսուալ ֆոտոշարքով։ Թենիսի 42-ամյա  աստղը երկրորդ երեխային ծննդաբերելուց ինը ամիս անց սպիտակ լողազգեստով ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը։

«Ջրային աերոբիկան հիանալի միջոց է ձեր մարզմանը բազմազանություն հաղորդելու համար: Պատրաստվեք ամառային «կրակոտ» մարմնին. ահա՝ իմը»,-լուսանկարը վերնագրել է նա։

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-05-03T221623.228.jpg (146 KB)

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանի կինը խոստովանել էր, որ իրեն դուր է գալիս, որ ծննդաբերությունից հետո իր մարմինը կատարյալ չէ։ «Ինձ դուր է գալիս, որ ինձանից կաթի հոտ է գալիս: Ինձ դուր է գալիս բացահայտել իմ մարմնի նոր տարբերակը»:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (84).jpg (143 KB)

3-ezgif.com-avif-to-jpg-converter (64).jpg (165 KB)

Նշենք, որ անցյալ տարվա օգոստոսին Ալեքսիսն ու Սերենան երկրորդ անգամ ծնող դարձան։ Զույգն ունի նաեւ դուստր՝ Օլիմպիան։

 

Share This