Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է․ «Սամվելի հետ խոսեցինք գրավի մասով։ Նկատի ունենալով այն, որ նա լինելու է տնային կալանքի տակ ու անհրաժեշտության դեպքում բանկ այցելելու հնարավորություն չի ունենալու, որոշեցինք դրամահավաքի համար օգտագործել Սամվելի քրոջ բանկային քարտը։ Այսպիսով, քարտապանի համաձայնությամբ՝ հրապարակում եմ Սամվելի քրոջ բանկային քարտի տվյալները. Քարտապան՝ PAYTSAR VARDANYAN Քարտի համար՝ 4083 0600 1148 1260 (Visa) Բանկը՝ Ameriabank Քանի որ գործընթացը հանրային է, պետք է ձեզ ներկայացնենք հանրային հաշվետվություն։ Ուստի եթե չեք առարկում, որ ձեր անունը հրապարակվի, «նպատակ» դաշտում նշեք «գրավ»։ Հակառակ դեպքում նշեք «գրավ-»։ ՀԳ. Հիշեցնեմ՝ սահմանվել է 7 մլն դրամ գրավ, և ունենք ընդամենը 2 օր»։

Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի պահանջները՝ կապված հրադադարի և մարդասիրական օգնության համար Գազայի հատված մուտք գործելու հետ, ինչի համար նա պետք է ենթարկվի պատժամիջոցների:

Այս մասին հայտարարել է կազմակերպության Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևերը չկատարելը պետք է հանգեցնի խախտողի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը։ Մենք կարծում ենք, որ Խորհուրդը պետք է առանց հապաղելու քննարկի այս հարցը»,- մշտական ​​ներկայացուցչի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ այժմ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելը գրեթե անհնար է։ Վկայակոչելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալները՝ Նեբենզյան ասել է, որ իսրայելական բանակը արգելափակում է այդ հատված մեկնող մարդասիրական շարասյունների կեսը։

Share This