Տոբոլ գետը Կուրգանի մոտ բարձրացել է 56 սանտիմետրով

Տոբոլ գետի մակարդակը Կուրգանի շրջանում 56 սանտիմետրով բարձրացել է։ Այս մասին հայտնում է Հիդրոմետկայանը։ Մոսկվայի ժամանակով 14․00-ի դրությամբ Տոբոլ գետի մակարդակը 547 սմ է, թեեւ կիրակի առավոտյան եղել էր 491 սմ։ Եթե այն հատի վեց մետրի սահմանը, ապա աջակողմյան գետափին տեղի կունենա հեղեղում։ Հեղեղում կլինի նաեւ ձախակողմյան ափի ցածրադիր վայրերում։ Կուրգանի նահանգապետ Վադիմ Շումկովը կոչ է արել տեղի բնակչությանն անհապաղ լքել հեղեղման ենթակա տարածքները։

Share This