Դիակների վրա պարող ժողովուրդը

Վերջին շրջանում Հայաստանում մահերը դարձել են ընդամենը վիճակագրություն.ըմդամենը շատ պարզորոշ կերպով արձանագրվում են այդ մահերի մասին։ Հայաստանում վաղուց արդեն մեկ օրում 4 զոհ ունենալը սուգ չէ։

Երեկ ՊՆ-ից տեղեկացանք, որ Մեղրիում զինծառայողներին տեղափոխող «Ուրալ»-ը անհայտ հանգամանքներում վթաարվել է, որի հետևանքով 4 զոհ ունենք, 20 վիրավոր։Մի ողբերգությունը չմարսած հաջորդն է մատուցվում։Այսօր էլ Գեղարքունիքի մարզում է զինվորական «Կամազ» վթարվել։ Վիրավորներ չկան, երկու զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։
Փողոցից իշխանության եկածների կառավարման տարիներին ժողովուրդը բացի մահվան դեպքերից այլ բանի ականատես չի եղել։Թերևս տեղին է հիշել ընդդիմադիր Արմեն Գրիգորյանի խոսքը`սրան հանեք, որ մարդ չմեռնի է՛լ։
Տպավորություն է, որ իշխանությունը սկսել է ամեն օր մի նոր դաժան փորձության ենթարկել մազոխիստ ու չխրատվող ժողովրդին, ով վերջին 3-4 տարիներին պարում է իր դիակների վրա։Սա այն ապագան է, որի մասին խոստացել էր Նիկոլ Փաշինյանը մոտ վեց տարի առաջ։

Share This