Սարասափելի ավտովթար. Արմավիրի մարզում Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է

Հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 20։40-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի՝ Խանջյան գյուղի վարչական տարածքում բախվել են Opel մակնիշի 34 ՍN 028 համարանիշի ավտոմեքենան և խոտի հակով բարձված տրակտորը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը  վթարի հետևանքով տրակտորիստը, Opel-ի վարորդն ու Opel-ի 2 ուղևորները, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր, 2-ը՝ միջին ծանրության ախտորոշմամբ, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վարորդներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել Արմավիրի հիվանդանոցի բժիշկները, իսկ 2-ին՝ քաղաքացիները։Վիրավորներին, մինչ բժիշկների ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մի հրշեջ-փրկարար, որը եղել է հանգստի մեջ։

Աղբյուրը հայտնում է, որ Opel-ը մխրճվել է տրակտորի կցորդիչի մեջ, ինչի հետևանքով էլ տրակտորը կողաշրջվել է։Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )