Ուշագրավ. Շոու բիզնեսի աստղերը փախչում են հրդեհից

Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհները մոտենում են Լոս Անջելեսի բազմաթիվ տների, որոնց թվում են շոու բիզնեսի և սպորտային աստղերի հեղինակավոր տները, և նրանք ստիպված էին տարհանվել հայտնում է «tvzvezda»-ն:

Հրդեհը մոտ էր բասկետբոլի աստղ Լեբրոն Ջեյմսի, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի, դերասան Քլարկ Գրեգի և ռեժիսոր Քուրթ Սատրերի տներին:

«AP»-ի փոխանցմամբ, հրդեհը կտրուկ տարածվել է միջպետական 405 մայրուղու «Getty Center» թանգարանի հարևանությամբ գտնվող բլրի վրա ՝ շրջափակելով հարավային երթևեկությունը և արգելափակելով ճանապարհը դեպի քաղաքի առաջատար օդանավակայան:

Այն արդեն քանդել է մի քանի խոշոր տներ: Կրակը մարելու արդյունքում մեկ հրշեջ ծանր վիրավորվել է:Փրկակարներին խանգարում է ուժեղ քամին, որը ավելի է թեժացնում կրակը:Անցած շաբաթ Սան Ֆրանցիսկոյի հյուսիսում գտնվող խաղողի այգում բռնկված հրդեհի պատճառով, որն արդեն քանդել է

մոտհարյուր շենք, ավելի քան 200 հազար մարդ գտնվում էր տարհանման գոտում: Մոտ 2,2 միլիոն մարդ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի, քանի որ կոմունալ ընկերությունները դադարեցնում էին էլեկտրականությունը ՝ սարքավորումների հրդեհներից խուսափելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )