Դանի Ալվեսը հրապարակում է կատարել՝ գրավի դիմաց բանտից դուրս գալուց հետո
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսն իր Instagram-ում հայտնել է, որ բանտից գրավի դիմաց ազատվելուց հետո ոչ մի հարցազրույց չի տվել։
«Սուտ է, որ ես որևէ լրատվամիջոցի հարցազրույց եմ տվել և չեմ տա, քանի դեռ դատական գործը չի ավարտվել»,- գրել է 40-ամյա բրազիլացին։
Սա նրա առաջին հրապարակումն էր բանտից դուրս գալուց հետո։
Նախօրեին El Periodico-ն հրապարակել էր Ալվեսի մեկնաբանությունը, որում նա, իբր, ասել էր. «Կյանքը բանտո՞ւմ։ Ուր էլ հայտնվեմ, կգոյատևեմ։ Ես հարմարվում եմ ամեն ինչին։ Այժմ ինձ լավ և հանգիստ եմ զգում»։
