Չեչնիայում «արգելել են» չափազանց արագ և դանդաղ երաժշտությունը

Չեչնիայում որոշել են սահմանափակում մտցնել երաժշտական ստեղծագործությունների տեմպի վերաբերյալ՝ րոպեում 80-ից մինչև 116 զարկ, հայտնում է Գրոզնի-ինֆորմը՝ հանրապետության մշակույթի նախարարությանը հղումով։ Այսպիսով, դանդաղ ու արագ երաժշտության կտորները «արգելվել» են։

«Այսօր (Մշակույթի նախարարության ղեկավար) Մուսա Դադաևի գլխավորությամբ ընդլայնված կազմով հանդիպում է տեղի ունեցել Չեչնիայի Հանրապետության ստեղծագործական պետական և մունիցիպալ խմբերի ղեկավարների հետ, որի ընթացքում նա հրապարակել է վերջնական որոշումը՝ համաձայնեցված Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հետ: Ըստ որոշման՝ այսուհետ բոլոր երաժշտական, վոկալային և խորեոգրաֆիկ ստեղծագործությունները պետք է համապատասխանեն րոպեում 80-ից մինչև 116 զարկ ռիթմին»,- ասվում է հաղորդագրությունում։

Գերատեսչությունում ավելացրել են, որ աշխատանքներ են տարվում չեչենական երաժշտական, վոկալային և խորեոգրաֆիկ ստեղծագործությունները չեչենական մտածելակերպին և երաժշտական ռիթմին համապատասխանեցնելու հարցով։

Դանդաղ երաժշտական տեմպերը, օրինակ, ներառում են ադաջիոն (48–56 մետրոնոմի հարված), իսկ արագ տեմպերը՝ ալեգրո (120–140)։

Share This